Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կոմունիստական կուսակցության 44-ամյա անդամ Ֆաթիհ Մեհմեթ Մաչըօղլուն ընտրվել է Թունջելի նահանգի (Դերսիմ) Օվաջըք քաղաքի քաղաքապետ: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է, որ կոմունիստն ընտրվում է քաղաքապետ: Այս մասին հայտնում է թուրքական «Ջու մհուրիեթ» թերթը:
Նշվում է, որ կոմունիստ Մաչըօղլուին քաղաքապետ ընտրվելու գործում մեծ աջակցություն է ցուցաբերել քրդական Դեմոկրատ ժողովուրդների դաշնությունը: Թուրքիայում կոմկուսի առաջին քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեթ Մաչըօղլուն Թունջելիի հիվանդանոցում աշխատում էր որպես լաբորանտ: