Թուրքիայում գործող «Նոր զարթոնք» կազմակերպության համաղեկավար Սայաթ Թեքիրը խոսել էԹուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հայերի սպասելիքներ իմասին և գնահատել է ազգությամբ հայ թեկնածու ունենալու հավանականությունը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ Թեքիրը նշել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որին անդամակցում է նաև «Նոր զարթոնք» կազմակերպությունը, ի զորու է այնպես անել, որ ազգությամբ հայ քաղաքապետ ընտրվի: «Այժմ քրդերի, իսկ նախկինում հայերի բնակության վայրերից մեկում հնարավոր է, որ հայ քաղաքապետ ընտրվի»,- նշել է Թեքիրը:
Նա հիշեցրել է կոտորածների, ցեղասպանության մասին, որի պատճառով հայերի թիվը կտրուկ նվազել է:
«Ցավոք, հայերի թիվն անչափ շատ է նվազել, այդ պատճառով էլ ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ո՛չ էլ գլխավոր ընտություններում հայ թեկնածուներ չկան: Բայց, այնուամենայնիվ, պայքարում են: Թուրքիայի հայերին այստեղ ընկալում են որպես պահարանային զարդ: Մինչդեռ մենք՝ հայերս, որ այս համակարգի կողմից ճնշվել ենք, պայքարում ենք հավասարության և ազատության համար»: