ԲՀԿ արտահերթ համագումարից հետո արդեն ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկայում նախատեսում են տարանջատել կուսակցության նախագահի և կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնները:
Կուսակցական այդ պաշտոնը ստեղծելու համար ԲՀԿ-ն առաջիկայում պետք է դիմի արդարադատության նախարարություն՝ կուսակցության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու համար:
ԲՀԿ նախագահի տեղակալ է ընտրվել Վարդան Վարդանյանը: