Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոչ է արել խորհրդարան անցած բոլոր կուսակցություններին նոր սահմանադրություն մշակել՝ կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Մենք դեմ ենք գաղտնի խաղերին և կոչ ենք անում այլ կուսակցություններից մեր գործընկերներին նոր սահմանադրություն մշակել»,- ասել է Դավութօղլուն:

 

Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին բարձր մասնակցության համար և ժողովրդի որոշումն անվանել ամենաճիշտը:

 

Դավութօղլուն նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողացել ներկայացնել իրենց թեկնածուներին երկրի 10 նահանգում, այդ պատճառով էլ իրավունք չունեն իրենց հաղթող անվանել ընտրություններում: