Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն 2015 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոչ է արել: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:

 

«Մենք Հայաստանի հետ միասին պետք է ջանքեր գործադրենք նոր աշխարհ կառուցելու համար»,- ասել է Դավութօղլուն Լոնդոն կատարած այցի ընթացքում՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նրա խոսքով՝ ինքը կցանկանար, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսվեր 2015թվականին:

 

Դավութօղլուն անդրադարձել է «1915 թվականի իրադարձություններին»: Նա նշել է, որ Թուրքիան կիսում է հայերի տառապանքները և անկեղծորեն ցանկանում է բուժել վերքերը, վերականգնել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները:

 

Դավութօղլուն բարձր է գնահատել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը, ով 2007թ. սպանվել էր թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում:

 

Թուրքիայի վարչապետի խոսքով՝ Դինքը «ձգտում էր օգնել գտնել այն ուղիներն ու միջոցները, որոնց օգնությամբ հայերն ու թուրքերը կարող են կառուցել միասնական ապագան»:

 

Դավութօղլուն կոչ է արել հայերին ավելի հաճախ այցելել Թուրքիա: Ըստ Դավութօղլուի՝ երկու «հնագույն ժողովուրդները պետք է իմաստություն ցուցաբերեն և հասկանալ միմյանց»: