Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Իրանը պետք է աշխատեն հանուն ընդհանուր նպատակի, որպեսզի վերջ դնեն տարածաշրջանում միջկրոնական թշնամանքին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը հղում կատարելով Reuters լրատվական գործակալությանը:

 

Թուրքիայի վարչապետը նաև դրական է գնահատում Իրանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցների թուլացումը, ինչը կնպաստի երկու երկրներին հեշտությամբ գերազանցել նախորդ տարվա երկկողմ առևտրաշրջանության ծավալը, հասցնելով այն տարեկան 30 մլրդ դոլար ցուցանիշի:

 

Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ԱլԱսադի առանցքային կոմնակիցներից է, մինչդեռ Թուրքիան դեմ է նրա նախագահ լինելուն: