Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-13-ին կգտնվի Բաքվում, ուր կիրականացնի միջազգային մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը' փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Նրա խոսքերով' Պուտինը Բաքվում կմասնակցի Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը և կհանդիպի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ:
Պուտինը հաջորդ օրը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նախ տեղի է ունենալու նեղ: Հանդիպման ժամանակ Պուտինը քննարկելու է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ուշակովը հավելել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Աստրախանում տեղի ունեցած Կասպյան 4-րդ գագաթնաժողովի իրագործման ընթացքը:
Եվրոպական առաջին խաղերն Ադրբեջանում անցկացվելու են հունիսի 12-28-ին: