Հունիսի 7-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը:
«Հանդիպման առանցքում լինելու են երկկողմ համագործակցությունը, Ադրբեջանում իրավիճակի զարգացումը, ինչպես նաև ԼՂ-ի շուրջ տիրող իրավիճակը»,- ասել է նա:
Զայբերտը հավելել է, որ հանդիպումից հետո պլանավորված է Գերմանիայի կանցլերի ու Ադրբեջանի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը: