Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ «Հայբիզնեսբանկն» իր հաճախորդներին առաջարկում է հարմարավետ և ժամանակակից եղանակով առցանց ռեժիմում կատարել բանկային գործարքներ Telcell համակարգին միացված ավելի քան 1200 վճարային տերմինալների և 30 մասնաճյուղերի միջոցով, որոնք տեղակայված են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում:

 

Առանց մասնաճյուղ այցելելու «Հայբիզնեսբանկի» հաճախորդները կարող են համալրել իրենց քարտային և հաշվարկային հաշիվները, ինչպես նաև կատարել վճարային քարտերով վարկային գծերի մարում «Քարտային հաշվի համալրում» բաժնում:

 

Մոտ ապագայում «Հայբիզնեսբանկը» նախատեսում է ավելացնել Telcell տերմինալով կատարվող գործարքների ընտրացանկը, մասնավորապես հնարավոր դարձնել տարբեր տեսակի վարկատեսակների առցանց մարումները: