Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ պաշտանատար անձը քաղաքացիներից կաշառք է վերցրել ներկրված ավետամեքենաների վնասը բարձր գնահատելու համար:

 

 

Ինչպես Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչություն են հրավիրվել երեք քաղաքացի, որոնք այս տարվա ընթացքում վնասված տրանսպորտային միջոցներ են ներկրել հանրապետություն: Նրանք հաղորդում են տվել, որ ներկրված մեքենաների վնասի չափը բարձր գնահատելու, նաև արհեստական խոչընդոտներ չստեղծելու և եզրակացություններն արագ տրամադրելու համար «Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ մասնագետ Ստեփան Մի սակյանը կաշառք է վերցրել:

 

 

Միսակյանը նրանցից երկուսից պահանջել ու ստացել է 200-ական դոլար, իսկ երրորդից' 40 հազար դրամ կաշառք: Ընդ որում, մեկ դեպքում կաշառքը տրվել է միջնորդի ձեռքով: Բացի այս, Ստեփան Միսակյանը ևս մեկ քաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել փորձաքննությունն արագ կազմակերպելու դիմաց, դարձյալ միջնորդավորված, 20 հազար դրամ կաշառք ստանալու վերաբերյալ:

 

 

Ստեփան Միսակյանը ձերբակալված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: