Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների գործադիր և օրենսդիր մարմիններում ընդունված բանաձևերի հետևանքով Անկարա կանչված թուրք դեսպաններն առաջիկայում հետ չեն ուղարկվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, այս մասին, անդրադառնալով Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փաստին, լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:

 

 

«Այդ խոսքը (խմբ.- ցեղասպանություն) առաջին անգամ կիրառած երկրների դեսպաններին քննարկումների համար հետ ենք կանչել: Տվյալ փուլում չի ակնկալվում, որ այդ դեսպանները մոտակա ժամանակներս վերադառնան իրենց պաշտոններին»,- ասել է Բիլգիչը:

 

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետևանքով ներկայում Թուրքիան դեսպան չունի Վատիկանում, Լյուքսեմբուրդում, Ավստրիայում և Բրազիլիայում: