Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի մամուլի ասուլիսը:

 

 

Պորտուգալացիների գլխավոր մարզիչը նշեց. «Հայտնի է, որ հակառակորդը վերջերս ավելի այլ խաղ է ցուցադրում և ավելի ուժեղ է: Մենք պատրաստ ենք հաղթելու: Հակառակորդը մեզ համար որոշակի դժվարություններ է ներկայացնում, բայց մենք հավաքված ենք և կարող ենք հաղթել:

 

 

Մեր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը լավ է, բայց կարևոր է նաև մտավորը: Վրաստանում բարդ էր, և պետք է հարմարվեինք ժամանակային պայմաններին, ինչը հաղթահարեցինք: Այժմ Հայաստանը պաշտպանողական ֆուտբոլ է ցուցադրում, ինչը խնդիրներ է ստեղծում մրցակցի համար»,- ասաց Սանտուշը:

 

 

Մարզիչը հավելեց նաև, որ ինքը միշտ իր գործին նվիրված եմ եղել և կարծում է, որ իրենք կկարողանան հաղթանակ տանել: Սանտուշը հավելեց նաև, որ Կոենտրաուն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ:

 

 

Այն հարցին, թե Հայաստանն ունա՞կ է պայքարը շարունակել խմբում և վաղը հաղթելու հավանականություն ունի՞, պորտուգալացիների մարզիչը նշեց. «Եթե Հայաստանը շահել է այդ մեկ միավորը, ապա վաղվա խաղում, իհարկե, հաղթելու հավանականություն ունի, բայց նպատակ ունեմ, որ իմ թիմը հաղթի: Հայաստանի հետ չոր խաղ ենք ունեցել, և նրանք միշտ խնդիրներ են ստեղծել: Հաղթանակը միշտ նվազագույն առավելությամբ է եղել, այնպես որ հաղթելու հնարավորություն հայերն ունեն: Լիակատար հանգիստ եմ, ամբողջապես համոզված եմ, որ վաղը հաղթելու ենք»: