Միացյալ Նահանգների դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումն ամբողջ աշխարհում՝ պայմանավորված տեխնիկական անսարքություններով: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱՄՆ պետդեպին:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածած հաղորդագրությունում բացատրել է, որ անսարքության հնարավոր պատճառ կարող է լինել դեսպանատների ու հյուպատոսարանների տվյալների բազան պահող սարքավորման աշխատանքի խափանումը:
Չի բացառվում, որ հունիսի 9-ից հետո դիմում ներկայացրած անձինք բախվեն փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ուշացումների խնդրին: