ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է Անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։
«Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ ժամը 9.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջում՝ 14.00-ից 15.00-ն։ Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք' մայիսի 18-ից ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում ևս սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները' առանց նախնական գրանցման։
Տարածքային ստորաբաժանումներ մուտքը միայն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով: