Կա երկու կարծիք, մի մասն ասում է հայերը եկան, մենք նրանց կհաղթենք, նրանք կգնան, մյուս մասն ասում է լավ են արել եկել են, ինչու պիտի չգային: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությանն, ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը և հավելեց, որ հայերի Բաքու մեկնելու փաստի վրա ադրբեջանական սոցցանցներում շատ չեն կենտրոնացել:

 

Ասատրյանը նշեց, որ շեշտը դրվում է բացման վրա ծախսված գումարների վրա, քանի որ ավելի շատ գումար է ծախսվել, քան ցանկացած այլ օլիմպիադայի.

 

«Ադրբեջանցինրը կարծիքը կիսվում է, մի մասը շատ դժգոհում է, որ այդպիսի հսկայկան գումարներ են ծախսվել, որոնք կարող էին ուղղվել այլ նպատակների համար, իսկ մյուս մասը ասում է, որ շատ լավ շոու էր»,- ասաց Ասատրյանը: