Առաջին Եվրոպական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստան հավաքականի անդամներ Մաքսիմ Մանուկյանը և Կարապետ Չալյանը կիսվել են տպավորություններով: «Ոչ դալիճներում, ոչ էլ հյուրանոցում ոչ մի բանի հետ խնդիրներ չենք ունեցել: Ամեն ինչ նորմալ էր: Իսկ ինչ վերաբերում է բրոնզե մեդալի համար պայքարի գոտեմարտին, ապա ինչ-որ բան չստացվեց, ամեն ինչ մնաց հաջորդ անգամվան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մաքսիմ Մանուկյանը:
Կարապետ Չալյանի կարծիքով' հավաքական թիմը ոչ մի խնդրի չբախվեց: «Բոլորիս համար էլ պարզ էր, որ դահլիճում մեզ սուլելու են: Սակայն դա մեզ վրա չանդրադարձավ: Մենք գորգ էինք դուրս գալիս գոտեմարտելու և հաղթելու համար»,- ասաց Չալյանը:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվում են Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված է 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն, և 25 մարզիկով: