Եվրոպական Առաջին ամառային խաղերում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը:

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Բարսեղյանը գոտեմարտում հաղթեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին, 4-0 հաշվով: Սակայն քառորդ եզրափակչում հայ մարզիկը պարտվեց Յաշար Ալիևին:

Եթե ադրբեջանցին դուրս գա եզրափակիչ՝ Բարսեղյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա: