Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց ««Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Նախագծին, որով առաջարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումների համար նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը, կողմ քվեարկեց 104 պատգամավոր:

 

Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումները պետական լիազոր մարմին պետք է ներկայացվեին ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերտաեսչական հանձնաժողովի ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում: Նշված հանձնաժողովը կառավարության որոշմամբ ստեղծվել է 2014թ. ապրիլի 23-ին, և դիմումների ընդունման համար օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետն արդեն սպառվել է՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ կան բավականին քանակությամբ անձինք, ովքեր ցանկանում են երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալ: