ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի
ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:
«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներ:
Գործող օրենքի համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային
առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Այս կարգավորմամբ առաջարկվում է թույլատրել փոստային
ծառայության միջոցով ստանալ դեղը: