Քիչ առաջ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

 

Ըստ նախագծի՝

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է:

 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների (դատավորների) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:

 Թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը:

ՍԴ նախագահն ընտրվում է առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: