ԱԺ կայքում պաշտոնապես հրապարակվել է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Նախագծում փոփոխություններ կան ՍԴ դատարանին վերաբերող գլխում: Մասնավորապես, 213 հոդվածի գործող այն կարգավորումը, որով «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը», փոփոխվել է: Առաջարկվել է հետևյալ կարգավորումը. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
Նշված է նաև, որ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Թափուր տեղերը համալրելու ընթացակարգն ու ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:
Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: