Հուլիսի 1-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համապետական քվեարկություն, ասել է Վլադիմիր Պուտինը: «Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսական քվեարկությանը, քանի որ դա հիմնական օրենքի՝ Սահմանադրության հարցն է, որի հիմքում ընկած է մեր երկրի ու մեր կյանքը, մեր երեխաների կյանքը», - ասել է Պուտինը։
Պետության ղեկավարը կապ է հաստատել նաև ԿԳ նախարար Սերգեյ Կրավցովի հետ՝ պարզաբանելու համար, թե արդյոք քվեարկությունն այդ օրը անցկացնելը կխոչընդոտի միասնական պետական քննությունների մեկնարկին։ Սերգեյ Կրավցովը հավանություն է տվել նախագահի՝ ամսաթվի հարցում ընտրությանը։
Կրեմլը ավելի ուշ հաղորդել է, որ Պուտինը հրամանագիր է ստորագրել հուլիսի 1-ը որպես փոփոխությունների օր նշանակելու մասին:
Ավելի վաղ, «Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու» քվեարկություն էր նախատեսվել ապրիլի 22-ին, բայց կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով մարտի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարեց այդ օրվա տեղափոխման մասին: Այնուհետև նախագահը շեշտեց, որ նոր ամսաթիվը որոշվելու է բժիշկների առաջարկությունների հիման վրա և հաշվի առնելով երկրում սանիտարահամաճարակային իրավիճակը: