Ընդդիմության այս պահվածքը լավ նվեր էր իշխանությանը: Իրենք թուլացրին իրենց, և իշխանությունն օգտվեց դրանից: Եթե որևէ մեկին թվում էր, որ իշխանությունները պետք է սիրահոժար թողնեին հեռանային, բավական էր մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվեր հրապարակում՝ չարաչար սխալվում էին, դա տեղի չէր ունենալու: Դա հայտարարեց իշխանությունը, որից հետո եռյակը դադարեց գոյություն ունենալուց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Վերջինս նշել է, որ իրենք «Քառյակում» հաշտ և համերաշխ աշխատում էին, և կարիք չկար սահմանադրական փոփոխությունների հարցը դարձնել կյանքի և մահվան, լինել-չլինելու հարց:
Տեսանյութը՝ 1in.am-ի.