Երբ արյունահեղություն է լինում, մեկը մյուսի վրա է մեղքը բարդում, ու արդեն յոթ տարի է՝ պարզված չէ, թե այդ տասը զոհերի ետևում ով է կանգնած: Այդ հարցը դեռ բացահայտված չէ: Այդ հարցը, բնականաբար, իշխանությունների պատասխանատվության հարցն է, Եվրոպայի խորհրդով են հետապնդվել, բայց ամբողջ ծանրությունը մնացել է հասարակության ուսերի վրա, անգամ նրանց վրա, ովքեր կապ չեն ունեցել կատարվածի հետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

 

«Ուշ է արյունահեղությունից հետո ճշտել՝ ով էր մեղավոր: Նախ և առաջ պետք է անել ամեն ինչ, որ դա չլինի, որովհետև իսկապես որևէ զոհ չարժե տալ ինչ-որ նպատակների համար, հատկապես, որ այդ զոհը դու չես: Եթե դու չես ասում՝ ես ոչինչ, գնանք, թող զոհեր լինեն, դա անբարոյական է»,- ասաց Ռուստամյանը:

Տեսանյութը՝ 1in.am