«Մենք վաղուց ենք խոսել նոր որակի իշխանության մասին ու թե ինչ է դա նշանակում: Ասել ենք, որ իշխանություն-պետություն նույնացել են, բազմաթիվ անգամ ենք ասել»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՅԴ-ն երեկ ԲՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի արտահայտած մտքերի վերաբերյալ:

 

Ռուստամյանը նշեց նաև, որ այն, ինչ երեկ ասել է ԲՀԿ-ն, հրապարակավ դրա մասին Դաշնակցությունը վաղուց էր հայտարարել:

 

«Ասողին լսող է պետք, մենք էսքան ասում ենք, մեզ ոչ ոք չի լսում, հիմա պարզվում է, որ այդ ամենի վերաբերյալ Դաշնակցությունը պետք է տեսակետ հայտնի: Ի՞նչ տեսակետ պետք է հայտնի Դաշնակցությունը՝ իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարների վերաբերյալ, իհարկե, պետք է կողմ լինի»,- ասաց Ռուստամյանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.