Քաղաքացի Արտյոմ Մ.-ն ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բաժնի ծառայողը իրեն բերել է ոստիկանության բաժին և մուտքի դիմաց բռունցքով հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից, քաղաքացի Արտյոմ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: