Չինաստանում բժիշկները մետաղյա գդալ են հանել 22-ամյա ուսանողուհու ստամոքսից: Նա կուլ է տվել գդալը, երբ պաղպաղակ էր ուտում:
Ինչպես տեղեկացնում է Shanghaiist-ը, երիտասարդ աղջիկը հանրակացարանի սենյակ էր գնում՝ պաղպաղակ ուտելով: Ուսանողներից մեկը պատահաբար հրել էր նրան, ինչի հետևանքով աղջիկը ճչացել է ու կուլ տվել 14-սանտիմետրանոց գդալը:
Ուսանողուհին ասել է, որ որևէ տհաճ զգացողություն չի ունեցել: Բժիշկները ռենտգեն անելուց հետո հատուկ գործիքի օգնությամբ հանել են գդալն աղջկա ստամոքսից, ապա համոզվել, որ հիվանդը ներքին արյունահոսություն չունի: Վիրահատությունը տևել է ընդամենը տասը րոպե: