Ավստրալիայում կենդանաբույժները պիթոնի ստամոքսից մեծ սրբիչ են հանել: Հետաքրքրաշարժ միջադեպը տեսանկարահանել են, հաղորդվում է Instagram-ի SASH Avian & Exotics էջում:
Օձը սրբիչը կուլ է տվել լողափում, որից հետո տեղափոխվել է կենդանաբուժական կլինիկա: Մասնագետները պիթոնին անզգայացնող ներարկում են արել և հատուկ գործիքի միջոցով հանել սրբիչը:
Մասնագետները նկարահանել են գործընթացը, նույնիսկ այն, թե ինչպես են գործվածքը բռնում օձի ներսում: Անսովոր բուժագործությունը բարեհաջող ավարտ է ունեցել: