Հնդիկ վիրաբույժներն ավելի քան 600 մեխ են հանել հիվանդի ստամոքսից, որը տառապում Է հոգեկան խանգարմամբ:

Ինչպես հոկտեմբերի 31-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, բացառիկ վիրահատությունը կատարել են Կալկաթայի բժշկական քոլեջներից մեկի բժիշկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես լրագրողներին պատմել Է վիրաբույժ Սիդհարթա Բիսվասը, հիվանդի ստամոքսն ուռած Էր եւ լեփ-լեցուն մեխերով՝ յուրաքանչյուրը շուրջ 2 սանտիմեր երկարությամբ, ուստի բժիշկներն ստիպված են եղել գործել առանձնահատուկ զգուշությամբ:

Սուր իրերը հանելու համար նրանք մագնիս են օգտագործել: Վիրահատությունը տեւել Է գրեթե մեկ օր: «Նրա հոգեկանը խանգարված Է, եւ նա զանազան իրեր կուլ տալու սովորություն ունի: Բայց մենք պատկերացնել անգամ չԷինք կարող, որ նրա փորի մեջ այդքան մեխ կլիներ»,- լրագրողներին ասել Է հիվանդի հարազատը: