Ուկրաինայից Հայաստան ներմուծված կաթի փոշու մեջ ստաֆիլակոկ է հայտնաբերվել և կասեցվել է ապրանքի մուտքը Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտագության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, արգելվել է ապրանքախմբի մուտքը Հայաստան:
«Կաթի փոշին արտադրված է եղել ուկրաինական երկու տարբեր ընկերությունների կողմից, որոնց անունները դեռևս չեն հրապարակվելու: Առաջին ընկերությունը Հայաստան է ուղարկել 22.5, իսկ երկրորդը՝ 21.5 տոննա կաթի փոշի: Լաբորատոր փորձաքննության արդյունքում երկու ապրանքախմբերում էլ հայտնաբերվել է ստաֆիլակոկ»,- ասաց Առաքելյանը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ ՍԱՊԾ-ն առաջարկել է ներմուծողներին ոչնչացնել ապրանքախումբը կամ վերաարտահանել Ուկրաինա: Առաքելյանը տեղեկություններ չփոխանեցեց, թե նախկինում այդ ընկերություններից նեևրմուծված արտադրանքի մեջ հայտնաաբերվե՞լ է ստաֆիլակոկ բակտերիան, թե ոչ:
Ստաֆիլակոկ բակտերիան կենսագործունեության ընթացքում արտադրում է թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։