Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամը 5։20-ին հայտարարել է, որ նստացույցի մանսակիցների գործողություններն ապօրինի են և ոստիկանությունը սպառնում է ուժ կիրառել։ Նա հորդորել է ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ։
Ոստիկանները ջրցաններ են բերել։ Ցուցարարների մի մասը նստած է գետնին, վանկարկում են «Մենք ենք տերը մեր երկրի» և «Ամոթ»։
Ժամը 5։25-ի սահմաններում ոստիկանները սկսեցին ուժ կիրառել: Ցուցարարների դեմ գործի են դրվել ջրցանները, գետնին նստած մարդկանց ջրում են։ Տասնյակ մարդկանց են բերման ենթարկել։
Բաղրամյան փողոցը բացելուց հետո ոստիկանները հավաքվել են Ազատության հրապարակում և ամբողջությամբ փակել են այն:
Տեսանյութը՝ Lragir.am-ի
Լուսանկարը՝ Hetq.am-ի