Հունական Սալոնիկի քաղաքում ոստիկանությունը Թուրքիայի հյուպատոսության առջեւ բողոքի ակցիա իրականացնող հայ ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազի օգնությամբ։
Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական արգելափակոցը՝ փորձելով իրենց դիմումը հանձնել հյուպատոսարանի աշխատակիցներին: