Թուրքիայի ոստիկանությունը հունիսի 18-ի գիշերը Ստամբուլ և Անկարա քաղաքներում իսկական որս է սկսել' ձերբակալելով ավելի քան 80 քաղաքացիների, որոնց կասկածում են բողոքի ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների վրա հարձակվելու մեջ. հայտնում է Bloomberg-ը:
Ոստիկանները ներխուժել են կասկածյալների բնակարանները և ձերբակալել նրանց: Խուզարկվել է նաև մարքսիստական ուղղվածության թերթերից մեկի խմբագրատունը, որի անունը չի հաղորդվում: Ձերբակալվածների մեծ մասը հարում է ձախակողմյան հայացքներին:
Ինչպես հավելում է Reuters-ը, Ստամբուլում բողոքի ցույցերը նոր ձև են ստացել. մարդիկ պարզապես դուրս են գալիս Թաքսիմ հրապարակ և լուռ կանգնում այնտեղ' արտահայտելով իրենց բողոքը: