Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են իրենց ելույթները Բաքվում ընթացող եվրոպական խաղերում:
Քիչ առաջ բռնցքամարտի 52 կգ քաշայինների պայքարում իր ուժերը չափեց Նարեկ Աբգարյանը: Քառորդ եզրափակչում հայ մարզիկը մրցեց սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ և պարտվեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբգարյանը հաղթահարել էր 1/8 եզրափակչի արգելքը և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել: