Եվրոպական խաղերում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից ևս մեկը պայքարի դուրս եկավ:

 

Բռնցքամարտի 52 կգ քաշայինների պայքարում իր ուժերը չափեց Նարեկ Աբգարյանը:

 

1/8 եզրափակչում հունգարացի Նանդոր Կսոկայի հետ մենամարտում Նարեկը պայքարն ավարտեց 2:1 հաշվով՝ հաղթելով մենամարտը:

 

Հաջորդ փուլում Նարեկի մրցակիցը կլինի Ուիլիամ Տանկո - Այգա Դոջի Կոջո զույգի հաղթողը: