Այս պահին Շառլ Ազնավուրի հրապարակը բազմամարդ է: Ինչպես տեղից հայտնում Է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքից մեկնարկեց ԱԺ «Ելք» խմբակցության կազմակերպած բողոքի երթը՝ ընդդեմ թանկացումների: Նշենք, որ 2018թ. հունվարի 1-ից ավելացել է վառելիքի գինը, եկամտային հարկը և ինչպես նշում են «Ելք»-ի անդամները՝ թանկացումները շարունակական բնույթ են կրելու: 

Խմբակցությունն այս կերպ փորձում է կառավարությանը ստիպել գնաճը զսպող քայլերի գնալ:

 

Հանրահավաքին ներկա են ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից եկած քաղաքացիներ: Մարդիկ ձեռքերում պահել են «Ո՛չ թանկացումներին» գրությամբ պաստառներ: 

Նշենք, որ այսօր՝ հունվարի 19-ին` ժամը 17.00-22.00-ի ընթացքում թանկացումների դեմ բողոքող քաղաքացիները շարժվելու են հետևյալ երթուղով՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա: