Պետդուման խորհուրդ է տվել Հայաստանի իշխանություններին վտարել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին երկրից՝ հրահրելու համար, գրում է «Իզվեստիա» թերթը:

 

«Հայաստանի իշխանությունների փոխարեն, ես արդեն վաղուց դուրս կհանեի ամերիկացի սադրիչ-դեսպանին և կգնայի ցուցարարների հետ բանակցելու, քանի որ նրանց անհանգստությունը՝ կապված երկրի վատացող սոցիալ-տնտեսական իրավիճակով, ավելի քան արդարացված է»,- ասել է Պետդումայի ազգությունների հարցով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վալերի Ռաշկինը:

 

Նրա խոսքով` «փաստորեն, նախկին Խորհրդային Միության տարածքում մնացել է միայն երկու պետություն, որոնք Ռուսաստանի իրական բարեկամներն են՝ Հայաստանն ու Բելառուսը: Դա է պատճառը, որ ամերիկացիները ձգտում են պոկել մեզնից վերջին դաշնակիցներին նախկին Խորհրդային Միության տարածքում՝ փորձելով նախաձեռնել ևս մեկ գունավոր հեղաշրջում»:

 

Կոմունիստ-պատգամավորի դիրքորոշումն աջակցել է Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի անդամ Ալեքսանդր Բաբակովը:

 

«Ստեղծված հանգամանքներում ԱՄՆ դեսպանատանի գործողությունները մեզ համար նորություն չեն: Նրանք երկրի ներսում ապակայունացման հետ կապված իրադարձություններին այնպես են արձագանքում, որ իրենք իրենց վրա ստվեր են նետում: Ես վստահ եմ, որ նրանց դիրքորոշումը չի կարող արմատապես ազդել իրավիճակի վրա: Սակայն նման հաստատությունները, ինչպես դեսպանատներն են, պետք է պահեն իրենց իրավասության շրջանակներում»,- հայտարարել է Բաբակովը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է Երևանում հանրահավաքի ժամանակ սադրիչի կալանքի մասին: