«Հայբիզնեսբանկն» ամփոփեց այս տարի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն անցկացված «Երազանքների ամիս» ակցիան՝ իրականացնելով ակցիայի մասնակիցներից շատերի ցանկությունները:

 

Ակցիայի ընթացքում «Հայբիզնեսբանկում» ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու «Երազանքների թերթիկ» գրելով իրենց ցանկությունները:

 

…Հեռուստացույց, կենցաղային տեխնիկա, ոսկու ձուլակտորներ, սմարտ հեռախոս, հեծանիվ, ուղեգրեր դեպի Տաթև ու Ջերմուկ, 100 վարդերից ծաղկեփունջ և բազմաթիվ այլ նվերներ: Թվարկվածները բազմաթիվ նվերներից մի քանիսն էին, որոնք «Հայբիզնեսբանկի» կողմից տրվեցին «Երազանքների ամիս» ակցիայի մրցանակակիրներին:

 

«Երազանքների թերթիկներից» առանձնանում էին նաև հաճախորդների բարի կամքը դրսևորող ցանկություններ, այդ թվում՝ մանկատան երեխաներին աջակցություն ցուցաբերելը:

 

Հաճախորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին «Հայբիզնեսբանկին» որակյալ բանկային ծառայություններին զուգահեռ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար:

 

Նշենք, որ «Երազանքների ամիս» ակցիայի 10 մրցանակակիրներին որոշելու նպատակով «Հայբիզնեսբանկը» նախապես կազմակերպել էր պատահական ընտրություն. պատահական այցելուները թափանցիկ թմբուկի միջից դուրս են բերել այն հաջողակների «Երազանքների թերթիկները», ովքեր դարձել են ակցիայի մրցանակակիրներ: Իսկ մնացած նվերները Բանկի կողմից տրվել են այն Հաճախորդներին, ովքեր գրել էին յուրահատուկ և գեղեցիկ ցանկություններ:

 

Միջոցառման ժամանակ «Հայբիզնեսբանկը» շնորհակալագրեր հանձնեց նաև ակցիայի ընթացքում առավել ակտիվություն ցուցաբերած մասնաճյուղերին, ի դեմս՝ կառավարիչներին:

 

«Հայբիզնեսբանկը» պատրաստակամորեն շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ հնարավորին չափով ընդառաջ գնալով իր հաճախորդների ցանկություններին և սպասելիքներին: