Այսօր՝ մարտի 24-ին, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը երթ էր կազմակերպել Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռանալու պահանջով: Երթը մեկնարկեց Կասկադից՝ Թամանյանի արձանի մոտից։ 

Ցուցարարները «Մերժի՛ր Սերժին» և մի շարք այլ պաստառներով ու վանկարկումներով շարժվեցին Սարյան-Պուշկինի-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Հանրապետության հրապարակի-Նալբանդյան-Թումանյան-Մաշտոցի փողոցներով և երթն ավարտեցին Թամանյանի արձանի մոտ:

 

Նրանք հրապարակում մի քան րոպե նստացույց արեցին՝ փակելով ավտոմեքենաների ճանապարհը։ Սակայն քիչ անց բացեցին ճանապարհը:

Նշենք, որ նախաձեռնող խմբի խոսքոով՝ սա իրազեկման և փոխադարձ վստահության երթ է, և նման կարգախոսով ու նպատակով դեռ առաջին երթն է։