Ակցիայի մասնակիցները «միացեք», «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» վանկարկումներով շարժվում են Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա։ Ոստիկանները ցուցարարներին ուղեկցում են՝ առանց խոչընդոտելու նրանց ազատ շարժը։
Ցուցարարներն այս պահին Պարոնյան փողոցում են։ Մի պահ տրանսպորտի երթևեկությունը խոչնդոտվեց, սակայն շատ արագ էլ վերականգնվեց։
Ոստիկանների թիվն այստեղ ավելացել է. նրանք քայլում են ցուցարարների առջևից։
Ինչպես ավելի վաղ նշել ենք, Պարոնյան-Լեո խաչմերուկում ոստիկանական պատը փակել է փողոցը, ցուցարարները ճանապարհը թեքեցին դեպի Լեոյի փողոց։
Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ներողություն խնդրեց ոստիկաններից՝ հորդորելով նրանց՝ տուն գնալ, որտեղ նրանց երեխաները կարոտով սպասում են։
Լեոյի փողոցում կրկին վանկարկում են՝ «Մի-ա-ցում»։