168.am-ը գրում է' «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Մաշտոցի պուրակում, որտեղ ներկայացրեցին իրենց առաջարկներն ու քննարկեցի հետագա քայլերը: Քննարկմանը մասնակցելու էր եկել նաև ՀՀԿ-ական հայտնի տատիկը: Նա կոչ էր անում ակտիվիստներին հեռանալ ու չպայքարել ընդունված օրենքի դեմ: Որքան էլ ակտիվիստները փորձում էին չպատասխանել նրա բարձրաձայն մտքերին, ոստիկաններն էլ փորձում էին հեռացնել նրան տարածքից, որպեսզի ակցիան կայանա, տատիկը շարունակում էր մնալ Մաշտոցի պուրակում ու հետևել երիտասարդների քննարկմանը: Նա հայտարարում էր, որ «ամոթ» է պայքարել այդ օրենքի դեմ' համարելով, որ դա ճիշտ օրենք է: «Ամբողջ գործարանները անաշխատունակ կանգնած են, իսկ դուք եկել եք ակցիա եք անում ու հայրենասիրությունից եք խոսում, ի՞նչ հայրենասիրություն, հերիք ա»,- «հայրենասիրության» մասին խոսողներից դժգոհելով ասաց նա՝ թափահարելով իր մոտ եղած թերթը, որի վրա պատկերաված էին Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ի՞նչ եք ուզում երկրից' էսքան մարդկանց խփում, գետին եք քցում, հերիք ա…»,- շարունակում էր նա:

 

Մանրամասներն' սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութը' 168. am-ի