Այսօր Ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացնող «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցներից մի քանիսին ընդունել է՝ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
 
Լրագրողների հետ զրույցում Թունյանը նշեց, որ ակցիայի մասնակիցների պահանջը եղել է այն, որ որոշ ժամանակ շարունակեն գործել բուքմեյքերական ապարատները:
 
«Մենք խոստացանք, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կքննարկենք այդ առաջարկը։ Կարծում եմ՝ պատասխանը բավարարեց, քանի որ, որքանով տեղյակ եմ՝ ակցիան դադարեցվելու է»։
 
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակցիները հանդիպում էին պահանջում Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, սակայն զբաղվածության պատճառով նրանց ընդունել են Բաբկեն Թունյանը և այլ պատգամավորներ։
 
Ասպրամ Փարսադանյան