Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է համաներման մասին օրենքը, ըստ որի պետք է պատասխանատվությունից ազատվեն բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցները, բացառությամբ նրանց, ովքեր առանձնապես ծանր հանցագործություն են կատարել: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Գերագույն ռադան նման որոշում է ընդունել արտահերթ նիստում: Օրենքն ուժի մեջ է մտնելու միայն այն դեպքում, երբ ցուցարարներն ազատեն գրավված վարչական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը: