Մոտ մեկ ժամ է՝ վանաձորցիները փակել են դեպի Դիմաց թաղամաս բարձրացող ճանապարհը: Պատճառն այն է, որ դեռեւս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից Աղայան փողոցը գտնվում է անմխիթար վիճակում: Ճանապարհները գրեթե անանցանելի են, տեղեկացնում է Aravot.am–ը:
Ըստ կայքի՝ թաղամասի բնակիչներն ու վարորդները այս կերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որպեսզի ճանապարհի բարեկարգման աշխատանքները սկսվեն հնարավորինս շուտ։
«Ամեն օր այս ճանապարհից եմ օգտվում, գնում եմ գործի, գործից տուն: Մեքենայիցս գրեթե ոչինչ չի մնացել: Ամեն օր մի նոր մաս է կոտրվում, ափսոս են այս մեքենաները»,- ասել է վարորդներից Արմենը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։