«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի ոստիկանության շենք: Այս մասին փոխանցում է Լուրեր.com-ի թղթակիցը: 

 

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, բողոքի ակցիային միացել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Օսկանյանը:

 

Պատգամավորները հանդես եկան ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքի դատապարտմամբ:

 

Դրանից հետո «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք» ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ոստիկանություն:

 

Մանրամասները՝ քիչ անց