«Հաց բերողին» սատարողները Հանրապետության հրապարակից շարժվում են Ազատության հրապարակ։ Նրանք այդպես էլ Կառավարությունից որևէ պատասխան չստացան իրենց դիմում-պահանջագրի վերաբերյալ՝ թույլ տալ «Հաց բերողին» հուղարկավորել Եռաբլուրում։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի օգնականներից մեկը, ով երեկ ընդունել էլ դիմումը, խոստացել էր այօրվա ընթացքում պատասխանել։ Սակայն, այդպես էլ պատասխան չեղավ։ Երթի մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակ՝ այնտեղ շարունակելու նստացույցը։
Նրանց պահանջը երեքն է՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում, պատժել նրա մահվան բոլոր մեղավորներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Արթուր Սարգսյանը ազատության մեջ ապրեց ընդամենը 10 օր։ Նա մահացավ հինգշաբթի օրը՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։
Ակցիայի մասնակցիները բոլորին կոչ արեցին վաղը ժամը 18։00-ին լինել Ազատության հրապարակում։