«Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները և քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Վերջինս լսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը և ազատ արձակել երկրորդ նախագահին։

Ակցիայի մասնակիցները բաց նամակ են գրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

 

«Հարգելի պարոն Դավթյան։ Ստեղծված քաղաքական նոր իրավիճակում ձեր կառույցն ունի ՀՀ քաղաքցիների լիակատար աջակցությունը։ ՀՀ մի խումբ քաղաքցիների համոզմամբ Վերաքննիչ դատարանը կայացրել է ապօրինի որոշում՝ ազատ արձակելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս՝ ելնելով նաև սեփական անվտանգության խնդիրներից, որ ազատության մեջ է հասարկության համար վտանգավոր հանցագործ, պահանջում ենք Ձեզանից բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը  Վճռաբեկ դատական ատյանում՝ նպատակ ունենալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարող է ազդել գործի քննության վրա, այլև նրա վարքագիծը վտանգավոր կարող է լինել ՀՀ քաղաքացիների համար»։

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։