«Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները՝ տապալելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը «Էրեբունի Պլազայից» քայլերթով շարժվեցին դեպի Դատախազություն։

Նրանք պահանջում են Դատախազությունից միջնորդություն ներկայացնել Վճռաբեկ դատարան և կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին։

 

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։