ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կառավարության դիմաց բողոքի ակցիան շարունակվում է։ Ակցիայի մասնակիցները սպասում են Կառավարության պատասխանին դիմումի վերաբերյալ։ Նշենք՝ նրանք պահանջում են «Հաց բերողին» հուղարկավորել Եռաբլուրում։

 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ ինքը որևէ լիազորություն չունի պատասխանել իրենց դիմումին։ «Հավատացեք, ինձ համար հաճելի չէ այստեղ լինել և ձեր կողմից արհեստական հրմշտոցների մեջ լինել։ Եթե ես իրավասություն ունենայի, մեկ րոպե շուտ կտեղեկացնեի, որպեսզի դուք հետ գնայիք Ազատության հրապարակ»,- ասաց նա։ Դրան ի պատասխան՝ ակտիվիստները պնդեցին, որ իրենք արհեստական հրմշտոցներ չեն հրահրում և սպասելու են այնքան, մինչև պատասախան չստանան։ 

 

Ակտիվիստները նստեցին Հանրապետության հրապարակում, որին հաջորդեց Ոստիկանության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների գործողությունները՝ նստածներին փողոցից բռնի ուժով հեռացրին։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Բերման ենթարկվածներ, կարծես չկան։