Ո՞ւմ կողմից քննադատության ենթարկվեց, ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք, դա շտապ հավաք էր: Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապաետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով դատարանները արգելափակելու հարցին:
Դիտարկմանը, թե հավաքը վարչապետի հորդորով էր, այլ ոչ թե ինքնաբուխ, Օսիպյանը պատասխանեց. «Բայց դա ի՞նչ կապ ունի: Ազատության հավաքների օրենքում նշված չէ, վարչապետի կողմից լինի հավաքը, թե մեկ ուրիշի, շտապ հավաքը՝ շտապ հավաք է»:
Հարցին, թե՝ չէ՞ որ գործադիրը ճնշում է գործադրում դատական համակարգի վրա, Օսիպյանը պատասխանեց. «Որտե՞ղ եք դուք ճնշում տեսել»:
Այն դիտարկմանը, որ եթե «վեթինգ» իրականացվի նաև ոստիկանության համակարգում նա դեմ կլինի՞, Օսիպյանը պատասխանեց. «Խնդիր չկա, թող իրականացնեն, մենք պատրաստ ենք»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գիրգորյանի անվտանգությանը և նրան, որ նա ոստիկաններով է շրջում, Օսիպյանը նշեց, որ Դավիթ Գրիգորյանն է գրությունով դիմել Ոստիկանություն և մենք պարտավոր ենք օրենք ապահովել: